Jump to content

Մեթյու Հենկոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթյու Հենկոկ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էքսետեր քոլեջ, Քրիստի քոլեջ, Օքսֆորդի համալսարան և Քեմբրիջի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1978(1978-10-02) (46 տարեկան)
Ծննդավայր Չեստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ matt-hancock.com

Մեթյու Հենկոկ (անգլ.՝ Matthew John David Hancock, հոկտեմբերի 2, 1978(1978-10-02), Չեստեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Քեմերոնի երկրորդ կառավարությունում գլխավոր գանձապետ և կառավարության նախարար (2015-2016)։ Առողջապահության նախարար (2018 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի Էքզեթեր քոլեջը՝ քաղաքականության, փիլիսոփայության և տնտեսագիտության աստիճանով[1], ավելի ուշ ավարտել է Քեմբրիջի համալսարանի Քրիստի քոլեջը[2]։

2000 թվականից զբաղվել է Անգլիայի բանկում բնակարանային շինարարության վարկավորմամբ, 2005 թվականին գլխավորել է գանձապետարանի ստվերային կանցլեր Ջորջ Օսբորնի աշխատակազմը[3]։

1999 թվականին Մետյու Հենկոկը միացել է Պահպանողական կուսակցությանը։ 2010 թվականի մայիսի 6-ին Արևմտյան Սուֆոլկ (West Suffolk) ընտրատարածքից ընտրվել է Համայնքների պալատ։ 2012-2013 թվականներին եղել է բիզնեսի, նորարարությունների և մասնագիտական ուսուցման հարցերով նախարարի խորհրդարանական օգնական, 2013-2014 թվականներին՝ մասնագիտական ուսուցման և ձեռներեցության կրտսեր նախարար[4]։

Աշխատանքը պահպանողական կառավարություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 15-ին Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել իր առաջին կաբինետում, որոնց արդյունքում Հենկոկը ստացել է բիզնեսի և ձեռներեցության կրտսեր նախարարի, Փորթսմութի խնդիրների կրտսեր նախարարի և էներգետիկայի ու կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախարարի պաշտոնները, որոնք նրան իրավունք են տվել մասնակցել կառավարության նիստերին[5]։

2015 թվականի մայիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել իր նախկին շրջաում՝ ձայների 52,2%-ի արդյունքով՝ մրցակիցներից ուժեղագույն թեկնածու, անկախության կուսակցության թեկնածու Ջուլիան Ֆլադի (Julian Flood) 21,7 %-ի դիմաց[6]։

2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնն ավարտել է նոր կաբինետի ձևավորումը, որում Հենկոկը ստացել է գլխավոր գանձապահի (Paymaster General) և կաբինետի նախարարի (Minister for the Cabinet Office) պորտֆելը։ Նրա անմիջական պարտականությունների մեջ են մտել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են կառավարության կառավարչական ծախսերը 10 մլրդ ֆունտ ստեռլինգով կրճատելու հնարավորությունների որոնումը և նրա նախորդի՝ Ֆրենսիս Մոդայի աշխատանքի շարունակումը քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացման համար[7]։

2016 թվականի հուլիսի 14-ին ձևավորվել է Թերեզա Մեյի առաջին կաբինետը, որտեղ գլխավոր գանձապահի և կաբինետի նախարարի պորտֆելները բաժին են հասել Բեն Համերին[8], իսկ Մետյու Հենկոկը առանց կառավարության նիստերին մասնակցելու իրավունքի դարձել է թվային տեխնոլոգիաների և մշակույթի կրտսեր նախարար։

2017 թվականի խորհրդարանական ընտրությունները Հենկոկին նոր հաղթանակ են բերել Արևմտյան Սուֆոլքում (ձայների 61,2 %, երկու անգամ ավելի շատ, քան լեյբորիստ Մայքլ Ջեֆրիսի ձայները)[9]։

2018 թվականի հունվարի 8-ին Մեյը իր երկրորդ կաբինետում մի շարք կադրային փոփոխություններ է կատարել, որոնց ընթացքում Հենկոկը վերադարձել է կառավարություն՝ փոխարինելով Կարեն Բրեդլիի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարի աթոռը[10]։

2018 թվականի հուլիսի 9-ին կառավարության ներսում «Հորիզոնական» տեղափոխությունների նոր շղթայի արդյունքում ստացել է առողջապահության նախարարի պորտֆելը[11]։

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կառավարության ձևավորման ժամանակ կրկին նշանակվել է առողջապահության նախարար[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Matthew Hancock (1996, PPE) promoted in Cabinet reshuffle» (անգլերեն). Exeter College Oxford. 2013 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  2. Pieces. — Crist’s College Newsletter. — 2011. — P. 11.(չաշխատող հղում)
  3. Jane Merrick, John Rentoul (2013 թ․ սեպտեմբերի 29). «Tory conference: Matthew Hancock: The future Conservative leader who's ahead by a V-neck» (անգլերեն). Independent. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  4. «Matthew Hancock MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  5. «Cabinet: David Cameron's new line-up» (անգլերեն). BBC News. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  6. «Suffolk West». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  7. «Meet the new Cabinet appointments in David Cameron's Tory government» (անգլերեն). Independent. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  8. Dan Bloom, Stephen Jones (2016 թ․ հուլիսի 14). «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն). Mirror. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Suffolk West». Election 2017 (անգլերեն). BBC News. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  10. «Cabinet reshuffle: Justine Greening resigns from government» (անգլերեն). BBC News. 2018 թ․ հունվարի 9. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  11. Sam Blewett (2018 թ․ հուլիսի 10). «Who is Matt Hancock? Former Culture Secretary who is now in charge of the NHS» (անգլերեն). Mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  12. «Prime Minister Boris Johnson: Who's in his cabinet?» (անգլերեն). BBC News. 2019 թ․ հուլիսի 25. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Հենկոկ» հոդվածին։